PK ! `nׁ [Content_Types].xml
PK ! _rels/.rels
PK ! M M word/_rels/document.xml.rels
PK ! .#] #] word/document.xml
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ÐÐ, ù. ºñ¨³Ý, ¶. ÜŹ»ÑÇ 26, ÷áëï³ÛÇÝ ¹³ëÇ㪠0026 Ñ»é `(+374 11) 518811, ¿É. ÷áëï ` shengavit@yerevan.am N Ն/24903-23 22 մայիսի 2023թ. «ԳԵՎ ԷԼԼ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ Ս․ԿՌՈՅԱՆԻՆ/Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Սարուխան/Հեռ․093104234 / Էլ․փոստի հասցե՝ soskroyan@mail.ruԾ Ա Ն ՈՒ Ց ՈՒ ՄՊայմանագիրը միակողմանի (ամբողջությամբ) լուծելու մասինՀարգելի՛ պարոն Կռոյան,Երևանի քաղաքապետարանի և «ԳԵՎ ԷԼԼ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ի միջև 24.10.2022թ. կնքվել է ԵՔ-ԳՀԱՇՁԲ-22/135 ծածկագրով աշխատանքների կատարման գնման պայմանագիր, ըստ որի պետք է իրականացվեին Շենգավիթ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վթարային պատշգամբների ամրացման և վերանորոգման աշխատանքներ: 1.1 կետի համաձայն՝ «Կապալառուն պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի N 1 հավելվածով սահմանված ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի վթարային պատշգամբների ամրացման և վերանորոգման աշխատանքները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար։ Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 2 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման ժամանակացույցի պահանջներով պայմանագրի կատարման ժամկետ է սահմանված եղել՝ շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 210-րդ օրացուցային օրը ներառյալ։«ԳԵՎ ԷԼԼ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն հրաժարվում է կատարել ԵՔ-ԳՀԱՇՁԲ-22/135 պայմանագրով նախատեսված աշխատանքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը»:ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը»:Պայմանագրի 3․1․4 կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի՝ Միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե Կապալառուն խախտել է պայմանագրի 1․3 կետում նախատեսված ժամկետը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԳԵՎ ԷԼԼ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ի կողմից խախտվել է պայմանագրով սահմանված պարտավորությունները, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանը, ղեկավարվելով վերը նշված իրավական հիմքերով, միակողմանի, հրաժարվում է կնքված պայմանագրից՝ համապատասխանաբար համարելով այն լուծված և պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով կիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 33-րդ կետի 17-րդ ենթակետով սահմանված դրույթները: ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՖինանսական բաժինԿատ.՝ Ս․ ՊապյանՀեռ.011 518814PK ! Z8 word/theme/theme1.xml
PK ! d d word/media/image1.jpeg JFIF d d Ducky <